Հասարակություն

Ինչ կարգավիճակ կստանան Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները

Ինչ կարգավիճակ կստանան Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները

Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները չեն կարողանա ռազմագերու կարգավիճակ ստանալ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն»,- ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանների բոլոր հարձակումներն Ուկրաինայում ռուսական զորքերի վրա իրականացվում են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։

Կոնաշենկովն ասել է, որ օտարերկրյա վարձկանները պատասխանատվության կենթարկվեն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում: 

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում  թշնամին հաջողություն չունի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250