Էրդողանը պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը. Զելենսկի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պետք է ընդգրկվեն Ուկրաինայի «անվտանգության երաշխավորների» շարքում: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ես կարծում եմ, որ Էրդողանը Ուկրաինայի համար անվտանգության այն երաշխավորներից մեկը կլինի այն երկրների շրջանում, որոնք պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները», – ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել Կիևին Թուրքիայի առաջնորդը: Խոսելով Գերմանիայի կանցլերի դերի մասին՝ նա հայտարարել է, որ «Գերմանիան պետք է լինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, և այն պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կողմում, այլ արդարության կողմում»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...