Արդյոք կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին. Պեսկովը մեկնաբանում է
Բելառուսում բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման ենթադրությունը վաղաժամ է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ վաղ է նման եզրահանգումներ անելը»,- ասել է նա РИА Новости-ն տված մեկնաբանությունում՝ պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության մասին հարցին։
Բելառուսի առաջնորդն ավելի վաղ ասել էր, թե ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հասնել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում տևել են շուրջ հինգ ժամ։ Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ երկխոսության մասնակիցներին հաջողվել է գտնել որոշ կետեր, որոնցով հնարավոր է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումներ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...