ՌԴ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել
Ռուսաստանի Կենտրոնական բանկն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է տարածված մամուլի հաղորդագրությունում։
«Ռուսաստանի ԿԲ-ն շարունակաբար բանկերին կտրամադրի կանխիկ և անկանխիկ իրացվելիություն ռուբլով»,- ասաց կարգավորողը։
Նշվում է, որ բանկերի ընթացիկ իրացվելիության հնարավոր կարիքը առավելագույնս փակելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգալիորեն կընդլայնի գրավատների ցանկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են ՌԴ-ի դեմ նոր ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք նախատեսում են նաև ռուսական որոշ բանկերին տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգից անջատում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...