Ո՞ր երկրներն են փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար․ թարմացված
Գերմանիան Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ երեկ Իսլանդիայի արտգործնախարար Թուրդիս Կոլբրուն Գիլֆադոտտիրը իր թվիթերյան օգտահաշվում հայտնել է, որ Իսլանդիան կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:
«Իսլանդիան որոշել է փակել իր օդային տարածքը ռուսական օդային տրանսպորտի համար՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,- գրել է նա։
Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Հանս Դալգրենը կիրակի շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Շվեդիան ևս կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շվեդիան պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար», - ասել է նա և հավելել. «Ամենաարդյունավետ միջոցը կլինի ԵՄ երկրների կողմից համատեղ որոշում կայացնելը: Շվեդիան այժմ պնդելու է դադարեցնել ռուսական թռիչքները ԵՄ ներսում»:
Դանիան կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրել է Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը՝ նշելով, որ Կոպենհագենը կպահանջի համաեվրոպական օդային տարածքը փակել Ռուսաստանի համար:
Ավստրիայի կլիմայի պաշտպանության, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Լեոնորա Գևեսլերը թվիթերյան իր օգտահաշվում գրել է, որ Ավստրիան կփակի իր օդային տարածքը բոլոր ռուսական ինքնաթիռների համար:
Բելգիայի իշխանությունները ևս որոշել են փակել երկրի օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է թագավորության վարչապետ Ալեսքանդեր դե Կրոուն։
«Բելգիան որոշել է փակել իր օդային տարածքը բոլոր ռուսական ավիաընկերությունների համար»,- գրել է նա իր թվիթերյան օգտահաշվում:
Ավելի վաղ նման որոշումներով հանդես էին եկել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխիան և Միացյալ Թագավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...