Բայդենը երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների ներդրման այլընտրանքը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին գրում է RT-ն:
«Դուք ունեք երկու տարբերակ՝ սկսել երրորդ համաշխարհային պատերազմ և ֆիզիկապես պատերազմել Ռուսաստանի հետ, կամ ապահովել, որ մի երկիր, որն այդքան դաժանորեն խախտում է միջազգային իրավունքը, վճարի դրա գինը», - ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները Ռուսաստանի համար հետևանքներ կունենան «ոչ միայն մոտ, այլև հեռավոր ապագայում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դյուլիպ Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են ռուբլու թուլացումը և սահմանած պատժամիջոցների արդյունքում նրա գնողունակության նվազում:
Ջո Բայդենը նաեւ նշել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ավելի շատ հետեւանքներ կունենան, քան SWIFT համակարգից անջատվելը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...