ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել
ՎՏԲ-Հայաստան բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա:
Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:
Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից: Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում եմ արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...
«Մենք ենք իրական տերը». ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի «Կապույտ մզկիթ» և այն իրենցը անվանել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, որոնք Երեւանում մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդար...
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զելենսկի
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախ...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և...