ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ԱՆ-26 ինքնաթիռը վայր է ընկնում ռազմական տեխնիկա տեղափոխելիս
Համացանցում հրապարակվել են ռազմական տեխնիկա տեղափոխելիս վթարված Ան-26 ինքնաթիռի կործանման կադրերը:
Հիշեցնենք, որ Ան-26 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Վորոնեժի մարզում՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը։