Պատահարներ
Քանի զոհ ու վիրավոր ունի Ուկրաինան․ ՄԱԿ-ի տվյալները
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ։
Կազմակերպությունը նշում է, որ այս տվյալները, ամենայն հավանականությամբ, հեռու են իրականությունից, վիրավորների ու զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
Ուկրաինայի պաշտպանության ռազմավարության կենտրոնը այսօր առավոտյան հայտնել է 137 զինվորի մահվան, 316 վիրավորի մասին։ Հաղորդվում է նաև 57 խաղաղ բնակիչների մահվան մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Տուժել է 177 խաղաղ բնակիչ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ Ռուսական բանակում կորուստների մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սարսափելի հրաձգություն Գերմանիայում․ հինգ մարդ է զոհվել
AZAL-ի կործանման շուրջ Մոսկվան նոր հայտարարություն է արել
Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են. նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
3.0