Պատահարներ
Կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Տերվիշյան-Երիտասարդության փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 50-ամյա Նվեր Ղուլյանի վարած Mazda 6 մակնիշի և 60-ամյա Սեյրան Ղարաբաղցյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևորուհի, Կոտաքի մարզի բնակիչ, 43-ամյա Գոհար Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Լրատվականի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Երիցյանն աշխատում է «Չարենցավան» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր և կանչով շտապօգնության ավտոմեքենայով մեկնում էր հիվանդի մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0