ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ուղղաթիռները` Կիևի հարևանությամբ
Կիևի մոտ գտնվող Հոստոմելը, որտեղ գտնվում է «Անտոնով» օդանավակայանը, գնդակոծում են ուղղաթիռներից, այս մասին հայտնում է «Украинская правда»-ն` հղում անելով ականատեսներին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու ՆԳՆ-ին։
Մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ Ռուսական ուղղաթիռները Ուկրաինայի ազգային գվարդիայի Նովի Պետրիվցի բազայի վրա են:
Չկառավարվող ավիահրթիռների առաջացրած հրդեհները նկատելի են եղել տեղացիների կողմից:
Փրկարարները հայտնում են, որ փորձ է արվում գրավել «Անտոնով» Հոստոմել միջազգային օդանավակայանը։
Միաժամանակ ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնում է, որ «ուկրաինական հակաօդային պաշտպանությունը Հոստոմելի օդանավակայանի մոտ խոցել է ռուսական 3 ուղղաթիռ»։
Լրատվականը հրապարակել է դեպքի վայրից ականատեսների կողմից ուղարկված լուսանկարներ։