Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  21-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած NIssan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պաշտպանիչ հատվածին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

 

Մանրամասները՝ կայքում:

 

 

Քաղաքականություն