ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները ցրել են ադրբեջանցի պատգամավորների դեմ ցույցը. կան բերման ենթարկվածներ

ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ իրականացրած ակցիային։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը: Նշվում է, որ Միության տասնայկից ավելի անդամներ «ապօրինի բերման են ենթարկվել»։
 

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։

Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ»,- նշվում է հաղորդագրությունում։

Քաղաքականություն