ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ թվով զրահամեքենաներ և ռազմական տեխնիկա. գիշերը՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումից հետո
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքում մեծ թվով զրահամեքենաներ են նկատվել։ Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ականատեսների հաղորդմանը։
Նշվում է, որ զրահատեխնիկայի երկու շարասյուն գտնվում է Դոնեցկի տարածքում և շարժվում է հանրապետության հյուսիս և արևմուտք։
Նաև, ըստ Baza Telegram ալիքի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչները զանգվածաբար հայտնում են հանրապետությունների տարածք մտած մեծ թվով ռազմական զրահատեխնիկայի մասին: Նրանք Telegram ալիքի հետ կիսվել են գիշերային տեսանյութով, որտեղ երևում է ռազմական տեխնիկայի շարասյունը:
Военный обозреватель Telegram ալիքի փոխանցմամբ՝ հանրապետություններում լռություն է տիրել, հրետակոծությունները դադարեցվել են։