Հասարակություն

Ադրբեջանը Լապշինին 30 հազար եվրո կվճարի «Արցախբանկի» միջոցով

Ադրբեջանը Լապշինին 30 հազար եվրո կվճարի «Արցախբանկի» միջոցով

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 10 տարի անց կրկին Արցախում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի իշխանությունները ՄԻԵԴ-ում գործը տանուլ տալոց հետո իրեն պետք է 30 հազար եվրո վճարեն «Արցախբանկի» միջոցով: 

 

Լապշինը նշել է, որ Ադրբեջանը, որը օկուպացրել է Արցախի մեծ մասը, արտաքին գործերի նախարարությունից պահանջում է արտասահմանյան հյուրերի կողմից տարածաշրջան այցելելու թույլտվություն ստանալ։ «Ես երկու նամակ եմ գրել Ադրբեջանի ԱԳՆ – ին՝ մեկը ԱՄՆ-ից, երկրորդը՝ Ֆրանսիայից, որոնց պատասխանները չեն ստացվել։ Նրանք օտարերկրացիներից թույլտվություն են պահանջում, բայց չեն պատասխանում նրանց, այսինքն՝ չեն հարգում իրենց սեփական օրենքը», — ընդգծել է բլոգերը՝ նշելով, որ Բաքվից 30 հազար եվրո է սպասում։ 

 

Ըստ նրա՝ կարևոր է այն, որ Ադրբեջանը Իլհամ Ալիևի գլխավորությամբ հանցագործ երկիր է ճանաչվել բլոգերի սպանության փորձերի համար: Լապշինը նկատել է, որ Արցախի որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորականների կողմից տեղադրված են տեսահսկման տեսախցիկներ: Նրանք վիճակագրական տեղեկություններ են հավաքում մուտք գործող և հեռացող մեքենաների թվի վերաբերյալ՝ հաշվարկելով մուտք գործած և մեկնած անձանց: Միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Լապշինը խորհուրդ է տվել անջատել բջջային հեռախոսները միջանցքով անցնելու պահին։ 

 

«Արցախ այցելելուց ուղիղ 10 տարի անց, Ադրբեջանի խնդրանքով Մինսկում անօրինական ձերբակալությունից 5 տարի անց, Բաքվի բանտում իմ դեմ կատարված մահափորձից 4 տարի անց և Ստրասբուրգում Ալիևի ռեժիմի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից կես տարի անց կրկին Ստեփանակերտում եմ», – գրել է բլոգերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250