
4-ամյա երեխան հոր ցուցումով կրակել է ոստիկանին. ԱՄՆ

Ամերիկայի Յուտա նահանգում զինված տղամարդը սխալ պատվերի պատճառով ատրճանակով սպառնացել է McDonald's-ի աշխատակիցներին, իսկ նրա չորսամյա որդին հոր հրահանգով կրակել է ոստիկանի վրա և վիրավորել նրան։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահ մարմինները:
Ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի կեսօրին տղամարդը երկու մանկահասակ երեխաների հետ մեքենայով մոտեցել է McDonald's` իր պատվերը վերցնելու: Երբ տեսել է, որ իրեն չեն տվել այն, ինչ պատվիրել է, կորցրել է ինքնատիրապետումը և սկսել ատրճանակով սպառնալ աշխատողներին։
Կանչով ժ հասած ոստիկանը տղամարդուն ասել է, որ իջնի մեքենայից, որից հետո, հրամանին չենթարկվելուց հետո, նա սկսել է դուրս քաշել տղամարդուն։ Հենց այդ պահին էլ տղամարդը չորսամյա որդուն ասել է, որ զենքը հանի և կրակի: Երեխան պատուհանից դուրս է հանել ատրճանակը և հոր ցուցումով կրակել ոստիկանի ուղղությամբ: Ոստիկանը կարողացել է շեղել զենքի ուղղությունը, սակայն ձեռքի շրջանում այնուամենայնիվ վիրավորում ստացել է: