ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսագրվել է Երևանում հետիոտնի վրաերթի պահը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 106/1 շենքի դիմացի հատվածում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ռաֆայել Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Վարդանյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Մանրամասները՝ կայքում: