ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել Աբովյանի սարսափելի վթարից

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Աբովյան քաղաքում երեկ` փետրվարի 20–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։ Պարզվում է` BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը վթարի պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

Հայտնել էինք, որ փետրվարի 20-ին` ժամը 20–ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում բախվել էին «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և«VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ավելի ուշ ԱԻՆ–ը հայտնեց զոհերի տվյալները. վթարի զոհ են դարձել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.):

«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորը` 15-ամյա աղջիկ երեխա, գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նա անգիտակից վիճակում է։

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Lil Demuryan, 21.02.2022 6:04Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ)»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանակարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: