ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկում ուկրաինացի դիվերսանտների խմբին բռնելու հատուկ գործողության կադրերը

Հրապարակվել է Դոնեցկում ուկրաինացի դիվերսանտների խմբին բռնելու հատուկ գործողության տեսանյութը: 
 

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետանվտանգության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքում մի խումբ դիվերսանտներ են վնասազերծվել: Հատուկ գործողության ընթացքում զրահափոխադրիչ է կիրառվել։ 

Ձերբակալման փորձի ժամանակ դիվերսանտները զինված դիմադրություն են ցուցաբերել, ինչի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի երկու մարտիկներ հրազենային վնասվածքներ են ստացել: 


Մանրամասները՝ տեսանյութում։