Բորիս Ջոնսոնն իր գրասենյակում երեկույթ է կազմակերպել, ապա պատասխանել ոստիկանության հարցերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատասխանել է Սքոթլանդ Յարդի հարցերին, որոնք վերաբերել են կորոնավիրուսի սահմանափակումների շրջանում տեղի ունեցած երեկույթին։ Այս մասին հայտնում է Evening Standard.-ը։ 

 

Վարչապետի աշխատակազից հաստատել են, որ Բորիս Ջոնսոնը ծանուցումը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատասխանելու ոստիկանության պահանջները կատարել է։ 

Ավելի վաղ կառավարության ղեկավարի աշխատակազմը հայտնել է, որ չի հրապարակելու վարչապետի պատասխանները։ 

Ջոնսոնից բացի նույնանման ծանուցագրեր է ստացել ևս 50 մարդ, որոնք եղել են այդ երեկույթի մասնակիցները և վկաները։ 

 

Ոստիկանությունում փորձում են պարզել երեկույթի անցկացման հանգամանքները։ Մեղավորներին սպառնում է դրամական տուգանք։ 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի ոստիկանության ղեկավարը, երեկույթի անցկացման պատճառով, հրաժարական է ներկայացրել։ 


 

Քաղաքականություն