«Ռուսաստանը ի վիճակի է հարձակվել առանց նախազգուշացման»․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է սառը պատերազմից ի վեր Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրա խոսքով, եվրոպական անվտանգության համար ստեղծված բարդ իրավիճակը կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանության հետ։
«Կասկած չկա, որ մենք այժմ ականատես ենք Եվրոպայում սառը պատերազմի ավարտից ի վեր ռազմական ուժերի ամենամեծ կենտրոնացմանը», – ասել է Ստոլտենբերգը։
Նաև հավելել է, որ այժմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չկան, ընդհակառակը, կա ռուսական զորքերի թվի աճ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ի վիճակի է հարձակվել առանց նախազգուշացման։
Ավելի վաղ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել անհապաղ դեէսկալացնել իրավիճակն Ուկրաինայի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
Ռուս–ուկրաինական լարումը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների վրա. ՀՀ–ն ևս ռիսկի տակ է. Moody's
Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը մեծացնում է երկու երկրների միջև լարվածության սրման և Ռուսաստ...