Ռուս–ուկրաինական լարումը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների վրա. ՀՀ–ն ևս ռիսկի տակ է. Moody's
Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը մեծացնում է երկու երկրների միջև լարվածության սրման և Ռուսաստանի դեմ արևմտյան նոր պատժամիջոցների վտանգը։ Հայտարարել է Moody's վարկանիշային գործակալությունը` միաժամանակ կանխատեսելով, որ այդ իրավիճակը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների` Ռուսաստանի հետ տնտեսական, ֆինանսական և էներգետիկ կապերի վրա։
«Սակայն վարկանիշների համատեքստում ճնշումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կոշտ պատժամիջոցները հանգեցնեն ռուսական տնտեսության զգալի տեմպերի դանդաղեցման կամ էներգակիրների մատակարարումների լուրջ խափանման»,- նշել է գործակալությունը` հավելելով, որ երկուսն էլ քիչ հավանական են համարվում։
Ընդ որում` ամենամեծ ռիսկերը կանխատեսվում են Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոլդովայի ու Հայաստանի համար։
Իր նախորդ կանխատեսման մեջ Moody's-ը նշել էր, որ միայն «ներխուժումը» կարող է հանգեցնել Ռուսաստանի սուվերեն վարկանիշի նվազման։
Fitch-ը ևս նշել է, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ երկրի սուվերեն վարկանիշի և ռուսական բանկերի վարկանիշների համար։
Հիշեցնենք` վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել, վատթարացել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետության սահմանին: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում և լրացուցիչ ուժեր ու զորակազմ ուղարկում այնտեղ։
Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ դրանք պատրվակ են դաշինքի ռազմական ներկայությունը ռուսական սահմանների մոտ ուժեղացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
Հայտնի է՝ Զելենսկին երբ կվերադառնա Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադ...