Լուգանսկի ղեկավարը համընդհանուր զորահավաքի հրաման է ստորագրել
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը համընդհանուր զորահավաք անցկացնելու հրամանագիր է ստորագրել։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտարարել ընդհանուր զորահավաք»,- ասված է ԼԺՀ ղեկավարի հրամանագրում:
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես նմանատիպ հրամանագիր էր ստորագրել։
Փետրվարի 18-ին էլ Պուշիլինը հայտարարել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։
Պուշիլինն ասել էր, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը:
Դոնբասի խաղաղ բնակչությանը երեկվանից սկսել են տարհանել Ռուսաստան։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մենք պատ...
«Մենք կարծում ենք, որ նրանք ծրագրում են հարձակվել մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ ապրում է 2․8 մլն անմեղ մարդ» Բայդեն
ԱՄՆ-ը հիմք ունի մտածելու, որ Ռուսաստանն առաջինա օրերին կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղ...
Ռուս–ուկրաինական լարումը կարող է բացասաբար ազդել ԱՊՀ երկրների վրա. ՀՀ–ն ևս ռիսկի տակ է. Moody's
Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի առկայությունը մեծացնում է երկու երկրների միջև լարվածության սրման և Ռուսաստ...