
Դոնեցկում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

«Դոնեցկի իշխանությունները շաբաթ օրը դադարեցրել են հասարակական տրանսպորտի աշխատանքը, որպեսզի օգտագործեն ավտոբուսները և այլ քաղաքային տրանսպորտային միջոցները բնակիչների տարհանման համար՝ կապված Կիևի հարձակման սպառնալիքի հետ»,- հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինը։
«Բնակիչների արագ տարհանման համար ներգրավված է նաև երկաթուղին»,- ասել է նա։
Նա նշել է, որ Դոնեցկի և արվարձանների բնակիչներին Ռուսաստան կարող են տարհանել քաղաքի Կալինինսկի շրջանի «Դոնեցկ-2» կայարանից, ինչպես նաև Դոնեցկի մերձակայքում գտնվող Մակեևկա և Իլովայսկ քաղաքների կայարաններից։
Ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարեցին հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի Ռոստովի մարզ տարհանելու մասին ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով։
Այս պահի դրությամբ ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Դոնբասից Ռոստովի մարզ, հայտնել է Դոնի Ռոստովի ուժային կառույցների տեղեկատվական կենտրոնը: