Բժշկական կենտրոններ է այցելել Առողջապահության փոխնախարարը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Փոխնախարարը ծանոթացել է «Քովիդ-19»-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին և բուժման գործընթացին, գնահատել աշխատանքների կազմակերպմանն առնչվող ընթացիկ իրավիճակը:
Միաժամանակ, բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկվել են առողջապահական, ինչպես նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտների առողջության բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Նոր բացահայտումներ. հրազենային վնասվածքներով սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել
2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ...
COVID-19-ի նոր վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա. ԱՀԿ
Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին հայտ...
«Օլիմպիկ»-«Քարաբաղ» խաղից հետո երկրպագուները լուսանկարվել են Արցախի դրոշներով
Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել էր ադրբեջանակ...
Հայաստանն աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում է. ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում
Հայաստանը հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍ...