ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկում կառավարության մոտ ավտոմեքենա է պայթեցվել. մանրամասներ
Ինքնահռչակ ԴԺՀ-ի ոստիկանությունը հաստատել է Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը։
Իրավապահների խոսքով՝ կառավարական տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում ավտոմեքենա է պայթեցվել։
Արդեն հայտնել էինք, որ Դոնեցկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը ավելի վաղ հայտարարել էր, որ ուրբաթ օրվանից կազմակերպում է բնակչության զանգվածային տարհանում երկրից՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նույնպես կոչ է արել բնակիչներին տարհանել Ռուսաստան։