Խոշոր հրդեհ՝ Կամարիս գյուղում. հրդեհը մոխրակույտի է վերածել անասնագոմն ու այնտեղ եղած մոտ 600 թռչուններին

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ամբողջովին այրվել է Շիրազ Մելիքսեթյանին պատկանող անասնագոմը, որտեղ եղել են 600-ից ավելի թռչուններ՝ հավ, կաքավ, լոր, որոնք մոխրակույտի են վերածվել։  Ըստ գյուղացիների՝ Շ. Մելիքսեթյանին պատճառվել է մոտ 70 մլն դրամի վնաս։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում փորձաքննություններ կատարելուց հետո։