ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծի են ենթարկել մայր ու աղջկա. մարզպետն անձնական հսկողության տակ է վերցրել ադրբեջանցի խուլիգանների գործը

Սվերդլովսկի մարզպետը անձնական հսկողության տակ է վերցրել ադրբեջանցի ավազակների գործը:

 

«Միգուցե այլ երկրներ ունեն իրենց օրենքները, բայց մենք ապրում ենք Ռուսաստանում, և այստեղ օրենքները ռուսական են։ Նման պահվածի համար ցանկացած դեռահաս և չափահաս ենթակա է կրելու քրեական պատասխանատվություն։ Եվ այստեղ այլ օրենքներ չեն լինելու։ Իսկ եթե դա իրենց դուր չի գալիս, ուրեմն մեր երկրում չպետք է ապրեն։ Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս հանցախմբի գործողություններից, գրեք ինձ անձնական նամակներով, ես կզբաղվեմ այս հարցով»,- գրել է մարզպետ։

 

Նա նաև նշել է, որ ադրբեջանցի դեռահասները երկար ժամանակ մղձավանջ են դարձել տարածքի բնակիչների համար, անընդհատ նեղացնում են աղջիկներին, հեռախոսներ գողանում, ոստիկանությունում նրանց ճանաչում են։

 

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում ադրբեջանցի միգրանտները ծեծի են ենթարկել 20-ամյա աղջկան և նրա մորը։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ի երեկոյան Պեխոտինցեւ փողոցում։  Ամեն ինչ սկսվել է ավտոբուսում ծագած վիճաբանությունից, որտեղ 5 մարդ հարձակվել է աղջկա վրա եւ ապտակել նրան: Աղջիկը զանգահարել է մորը եւ խնդրել իրեն դիմավորել կանգառում ։ Կանգառում երիտասարդները հարձակվել են կանանց վրա և ծեծել նրանց։

 

Նշվում է, որ կինը կոտրել է ոտքը, նրան վիրահատություն է հարկավոր: Հինգ հարձակվողներից միայն մեկն է ձերբակալվել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 112 հոդվածով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) ։ Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ադրբեջանցի տղա է, նա գտնվում է Ռուսաստանում ուսումնական վիզայով ։ Նրա խոսքով ՝ ինքը ավտոբուսի մեջ վիճել է աղջկա հետ, իսկ կանգառում մայրը սկսել է նրան հեռախոսով նկարահանել ։ Դրա համար էլ «ստացել» է, նշել է դեռահասը ։