ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կոտրել են պատուհանն ու թալանել խանութը. տեսախցիկը ֆիքսել է

Այսօր՝ փետրվարի 16-ին, հերթական գողության դեպքն  է տեղի ունեցել Երևանում: 

 

Ժամը 05:30–ի սահմաններում 2 անհայտ անձինք քարով  կոտրել են  Դավթաշեն  3-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան 21 հասցեում գործող խանութներից մեկի դռան ապակին, մտել ներս, որոշ բաժիններ տակնուվրա արել, ապա հեռացել: 

 

Ահազանգով ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն ոստիկանները  կարծիք են հայտնել, որ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խանութում տեղադրված  տեսախցիկը  արձանագրել է հանցագործության պահը, որով խանութին ոչ միայն նյութական վնաս է պատճառվել, այլ նաև գողացել են  տարբեր մոդելների բարձրախոսներ: Խանութին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները` տեսանյութում: