Ադրբեջանցիները թույլ չեն տվել Խնաբադի բնակիչներին հող մշակել. ասել են՝ կկրակենք, եթե մշակեն. Փաստինֆո

Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանցի զիծառայողները թույլ չեն տվել, որ գյուղացիներն իրենց պատկանող հողը մշակեն։ -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խնաբադ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը։

 

Գյուղապետն ասում է՝ հիմա էլ չգիտեն՝ սահմանին կից գտնվող այգիներն ինչպես են մշակելու։
 

«Գյուղն ընդամենը 670 հա վարելահող ուներ, որի մի մասն ադրբեջանական ագրեսիայից հետո անցել է նրանց հսկողության տակ, 170 հա-ն էլ անցած տարվա աշնանը չեն թույլատրել, որ մշակենք։ Ռուս խաղաղապահներին ասել են՝ գնացեք ասեք, որ դուրս գան, չմշակեն հողը, թե չէ կրակելու ենք։ Ռուսներն էլ եկել փոխանցել են նրանց ասածը։ Էդպես էլ տապալվել է աշնանացանը»,
 

Համայնքապետի ներկայացմամբ՝ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը նույն հարցով 4-5 անգամ հանդիպել է գյուղացիներին, ադրբեջանցիների հետ էլ է հանդիպել, բայց ոչ մի արդյունք չի եղել։
 

«Խաղաղապահների ներկայացուցիչը եկել, ասել էր՝ ի՞նչ անենք, չեն թողնում, որ աշխատեք, ասում են՝ մեր հողերն են, կուզենք՝ թույլ կտանք, որ մշակեն, չենք ուզի՝ թույլ չենք տա»,-ասաց Շահրամանյանը։
 

Մանրամասները՝ կայքում: