ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը կաթվածահար է եղել հենց ղեկին. Ղազախստան

Ղազախստանում վարորդը կաթվածահար է եղել հենց ղեկին: Այս մասին հայտնում է Sputnik Казахстан թելեգրամյան ալիքը:

 

Պարեկային ոստիկանները նկատել են, որ մեքենան տարօրինակ կերպով շարժվում է ճանապարհին եւ շտապել օգնության։

 

Վարորդին հրաշքով հաջողվել է կանգնեցնել մեքենան։ Նրա ոտքերն ու ձեռքը փայտացած են եղել, մարմինը մասամբ անշարժացած է եղել, գլխապտույտ է եղել։ 

 

Դեպքի վայր ժամանած բժիշկները պարզել են, որ վարորդը ուղեղի կաթված է ստացել:

 

Այժմ 63-ամյա տղամարդը հիվանդանոցում է։

Քաղաքականություն