ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր պայթյուն` Լեհաստանի պայթուցիկի արտադրամասում. ողջ մնացած մարդկանց գտնելու շանսեր գրեթե չկան
Երեկ` փետրվարի 14-ին, Լեհաստանի Կրուպսկի Մլին համայնքի դինամիտի և պայթուցիկ նյութերի NitroErg գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով գործարանի տարածքի շենքերից մեկն ավերվել է։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը լսելի է եղել ավելի քան 20 կիլոմետրի վրա։ Ներկ պահին հաղորդվում է 2 զոհի մասին` 32 և 43 տարեկան: Երկուսն էլ գործարանի աշխատակից են եղել: Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, իսկ վիրավորներին տարհանելու համար գործի են դրվել ուղղաթիռներ։ Փրկարարների խոսքով` ողջ մնացած մարդկանց գտնելու շանսերը շատ փոքր են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին հրշեջները, պայթյունը տեղի է ունեցել 800 կգ նիտրոգլիցերինի խառնման ժամանակ։