Ողբերգական դեպք Երևանում. 59-ամյա վարորդը Mercedes-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել պատին. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:

Ինչպես հայտնում  է Shamshyan. com-ը, փրկարարները Mercedes  մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս  են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին և  մոտեցրել օպերատիվորեն  ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն