Զելենսկին և Թրյուդոն հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի սահմանների շուրջ անվտանգության կապակցությամբ, ինչպես նաեւ Կիեւին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցերը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական հեռախոսազրույցն է անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, ինչպես նաեւ հայտնել է քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են ապաէսկալացիայի եւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ առկա բանակցային ձեւաչափերի շրջանակում: Կողմերը քննարկել են մեր պետության օգնությունն ակտիվացնելու հարցերն անվտանգության ընթացիկ մարտահրավերների ֆոնին: Նախագահը նաեւ բարձր է գնահատել կանադական կողմի որոշումն Ուկրաինային զգալի հավելյալ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին»,-ասվում է գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին ցուցաբերվող օգնության համար եւ հրավիրել է նրան տիկնոջ հետ այցելել Ուկրաինա:
«Բարձր եմ գնահատում Կանադայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: Մեր պետությանն արդեն 120 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, ինչպես նաեւ մեզ համար իսկապես կարեւոր է UNIFIER վարժանքների ծրագրի առաքելության շարունակությունը»,-ասել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...