Պենտագոնը հերքում է. ռուսական ջրերում ամերիկյան սուզանավ չկա
ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը չի գտնվել Ռուսաստանի տարածքային ջրերում՝ Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին ասել են Պենտագոնում:
«Ռուսաստանի պնդումները, թե մենք գործողություններ ենք իրականացնում իր տարածքային ջրերում, չեն համապատասխանում իրականությանը», – ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը:Միաժամանակ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ իշխանությունները տեղյակ են Կուրիլյան լեռնաշղթայի մոտ ամերիկյան միջուկային սուզանավի հետ կապված իրավիճակի մասին՝ հրաժարվելով մանրամասնել միջադեպը:
Ռեյնսը նաև հրաժարվել է պատասխանել ամերիկյան սուզանավերի կոնկրետ գտնվելու վայրի վերաբերյալ հարցերին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «թռիչքներ է իրականացնում, ծովային գործողություններ և անվտանգ է գործում միջազգային ջրերում»:
Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Վիրջինիա դասի սուզանավը ներխուժել է Ռուսաստանի տարածքային ջրեր Կուրիլյան կղզու մոտակայքում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխուժման...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին: Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-ին Ռո...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...