Մանրամասներ՝ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցից
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում քննարկվել են Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին սադրիչ շահարկումների թեման։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ առաջնորդների զրույցի արդյունքներով։
«Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են իրավիճակը՝ կապված ՌԴ-ի կողմից իբր Ուկրաինա «ներխուժման» մասին սադրիչ շահարկումների թեման, երբ այն ուղեկցվում է Ուկրաինան ժամանակակից սպառազինությամբ զինելով ու դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով Ուկրաինայի կողմից Դոնբասի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են Կրեմլում, ՌԴ ղեկավարն ընդգծել է «արևմտյան առաջատար երկրների ցանկության բացակայությունը՝ մղելու Կիևի իշխանություններին իրականացնելու Մինսկի պայմանավորվածությունները, ինչը ևս մեկ անգամ դրսևորվեց փետրվարի 10-ին Բեռլինում նորմանդական ձևաչափի առաջնորդների քաղաքական խորհրդականների խորհրդակցությունների անարդյունք փուլով»։
«Կրեմլում հավելել են, որ Պուտինն ու Մակրոնն ընդհանուր առմամբ հերթական անգամ կարծիքներ են փոխանակել ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների հարցերի շուրջ: Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահի՝ վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների խորացված փոխանակում այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքների ապահովմանը և ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում փակուղու հաղթահարմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Էմանուել Մակրոնի զրույցները Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Կրեմլը հավելել է, որ Պուտինը և Մակրոնն ընդհանուր առմամբ ևս մեկ անգամ կարծիքներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Զրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, հայտնել են Կրեմլից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխուժման...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին: Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-ին Ռո...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...