Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
Զրույցը կայացել է Շոլցի՝ Մոսկվա և Կիև մեկնելուց առաջ։
«Զրույցը կայացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև սերտ համակարգման շրջանակներում՝ հաջորդ շաբաթվա սկզբին Ուկրաինա և Ռուսաստան Շոլցի մեկնելուց առաջ»,- նշել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Մտքերի փոխանակումը հաստատել է Փարիզի և Բեռլինի «դիրքերի լիակատար համընկնումը»։
«Հատկապես դա վերաբերում է «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) քննարկումների ապագա փուլերին, ինչպես նաև Եվրոպայում Հավաքական անվտանգության պարամետրերի ձևակերպման անհրաժեշտությանը»:
Հիշեցնենք՝ Մակրոնը փետրվարի 7-ին մեկնել է Մոսկվա, այնուհետև՝ Կիև և Բեռլին։ Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի նախագահը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...