Գերմանիան կարևորում է Պուտինի հետ երկխոսությունը
Գերմանիայի կառավարության աղբյուրը հայտնել է, որ Բեռլինը Մոսկվայից ապաԷսկալացման կոնկրետ քայլեր է ակնկալում։
Բեռլինը Մոսկվայից կոնկրետ քայլեր է ակնկալում Կիևի շուրջ ապաԷսկալացման ուղղությամբ և ընդունում է Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների կարևորությունը, հայտարարել է Գերմանիայի կառավարության անանուն աղբյուրը: Այս մասին կիրակի՝ փետրվարի 13-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր տեսանկյունից կարևոր է, որ լինեն ապաԷսկալացման կոնկրետ քայլեր։ Դրա նշանակությունը պետք չէ նվազեցնել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսությունը կարեւոր կլինի», - ասել է աղբյուրը։
Նա պնդում է, որ Գերմանիայում տարբեր մակարդակներով բանակցությունների փաստը շատ դրական է գնահատվում, նույն աջակցությունն է ստացել նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը Պուտինի հետ հանդիպում անցկացնելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...