Ձիթհանքով գյուղում ընտանիքի 5 անդամները թունավորվել են

Երեկ սննդային թունավորում ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի մի ընտանիքի 5 անդամներ` երեքն անչափահաս երեխաները եւ երկու կին: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

 

«Թունավորվածները հարս ու սկեսուր են, եւ 3 անչափահաս երեխաներ: Նրանք տանը պատրաստել եւ կերել են ձուկ և հնարավոր է՝ դրանից են թունավորվել: Բոլորի վիճակը  բավարար է, պատրաստվում ենք դուրս գրել»,- ասաց նա:

 

 

Քաղաքականություն