Երևանում առևանգել են հայտնի գործարարի թանկարժեք ավտոմեքենան

Փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

 

Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել է, որ  նույն օրը՝ ժամը 09:00-ից 10 :00 –ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bentley մակնիշի ավտոմեքենան:

 

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և   փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Bentley-ն պատկանում  է Երևանում հայտնի «Կամուրջ»  արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ:


 

Քաղաքականություն