«Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր». Աբրահամյան
Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։ Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց կա, որը մնում է օդում կախված։
Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր։
Մեր համապատասխան ծառայությունների առաջին խնդիրն է կանխել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը, էականորեն նվազեցնել նրանց շարժի ու զինվորականների վրա աշխատելու հնարավորությունը։
Պարզ ասած դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է այս հարցում թշնամու համար բարենպաստ դաշտ ձևավորվել, ինչո՞ւ է բանակն ու զինվորականն այսքան խոցելի դարձել։ Իհարկե շատ հարցերի պատասխանները կա, սակայն ցանկացած այս բնույթի քննություն, քրեական գործ պետք է ուսումնասիրվի նաև նշածս տրամաբանության ներքո։
Խնդիրը չպետք է լինի միայն հետևանքների վերացումը, այլ պատճառների խորը ուսումնասիրությունն ու կանխարգելումը, որտեղ էլ գլխավոր խնդիրն է։
Եվ հիմա նպատակը հենց այդպիսի ֆոն ձևավորելն է», - գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...