Իրավիճակը եվրոպական մայրցամաքում սրվում է, ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, հայտարարել է այսօր՝ փետրվարի 11-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ հանդիպմանը։
«Եվրոպայում ռազմաքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Եվ դա մեր մեղքը չէ: Մենք այնքան էլ լավ չենք հասկանում այս լարվածության պատճառները։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա բանակցություններում կողմերը կքննարկեն «այդ լարվածության թուլացման արդիական հարցերը»։
«Ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին ուղղված մեր առաջարկները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ, որոնք մենք ուղարկեցինք դեկտեմբերին, արձագանք ստացան հունվարին։ Հիմա այդ ամենը դիտարկված է: Կարծում եմ, որ առաջիկայում մեր պատասխանը նույնպես կհաջորդի»,- ասաց նա։
Ըստ Շոյգուի՝ արևմտյան երկրները կարող են նպաստել Եվրոպայում լարվածության թուլացմանը, դրա համար նրանք պետք է դադարեցնեն զենք մատակարարել Ուկրաինային։
«Մեր կողմից մենք կցանկանայինք առաջարկել նաև նպաստել այս լարվածության նվազեցմանը և դադարել Ուկրաինային զենք մատակարարել: Բոլոր կողմերից դա գալիս է, դա արվում է հրապարակային, արվում է տպավորիչ ձևով։ Ամենևին պարզ չէ, թե ինչու: Կցանկանայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան՝ թագավորությունը, իր հատուկջոկատայիններին ուղարկել Ուկրաինա և ինչքա՞ն են նրանք մնալու այնտեղ,- հարցնում է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները: Ենթ...
Արեւմուտքը հենց այնպես չի զինում Կիեւը. ՌԴ ԱԳՆ
Արեւմուտքի կողմից Ուկրաինայի՝ զենքով եւ հրահանգիչներով ապահովումը Ռուսաստանին ստիպում է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներ...
Ուկրաինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել հանդարտությունը և միասնականությունը
Հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման շուրջ աճող մտահոգությունների ֆոնին Ուկրաինայի կառավարությունը կոչ է անում քա...