ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի առաջարկը Հանրային հեռուստաընկերությանը ՄԻՊ-ի վերաբերյալ
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը տարածել է հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստաընկերության հարաբերությունների մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Երկու կարևոր հանրային կառույցների՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Հանրային հեռուստատեսության հակամարտությունը, որը ժամանակ առ ժամանակ սուր բնույթ է ստանում, մտահոգիչ է և անընդունելի։ Դիտորդ մարմինը մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ կառույցների միջև հակասությունները կարող են լուծվել ոչ թե հրապարակային փոխադարձ մեղադրանքների, այլ գործընկերային մթնոլորտում՝ քննարկումների միջոցով։
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ի գիտություն է ընդունում ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ ներկայացված վիճակագրությունը, ինչպես նաև Հանրային հեռարձակողի խորհրդի և գործադիր ղեկավարության այն պարզաբանումները, որ իրենց կողմից փորձ է արվել ՄԻՊ-ի գործունեության լուսաբանման վերաբերյալ բանավոր համաձայնությունների հասնել, սակայն դրանք հետագա համատեղ աշխատանքի հիմք չեն դարձել։
Այսուհանդերձ, Դիտորդ մարմինը համարում է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանման հետևյալ հատվածը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում», անհարկի հավասարության նշան է դնում Մարդու իրավունքների պաշտպանության անկախ ինստիտուտի և պետական կառույցների, ինչպես նաև ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների միջև։ Այդ կառույցներից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի, և նրանցից որևէ մեկի գործունեությանն անդրադառնալը չի փոխարինում մյուսի գործունեության լուսաբանմանը։
Կարևորելով հանրային ինստիտուտների՝ միմյանց նկատմամբ չանձնավորված վերաբերմունքը, նրանց միջև կայուն և արդյունավետ համագործակցությունը, Դիտորդ մարմինը խնդրո առարկային վերաբերող կուտակված խնդիրների հաղթահարման ուղղությամբ դրական քայլ կհամարեր պաշտոնը թողնող Պաշտպան Արման Թաթոյանի հետ նրա վեցամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ հարցազրույցի անցկացումը, պայմանով, որ այն զերծ կլինի փոխադարձ մեղադրանքներից ու անհարկի ագրեսիայից և կվերաբերի միայն ՄԻՊ-ի գործունեությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...