«Հայաստան» դաշինքը մի քանի սցենարներ է քննարկում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, եւ տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու եւ խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչեւ մանդատները վայր դնելը:
Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել եւ համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը:
Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն: Մանավանդ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն նման ծրագրեր է մշակում եւ անգամ հայտարարում դրա մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, «Ազատությանը»...
Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայ...
Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածո...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...