«Այն, անշուշտ, մեզ համար առանցքային է». Պուտինը` ԱՊՀ-ի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ մեխանիզմների կատարելագործումը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները Մոսկվայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են:
«Մենք այսօր կքննարկենք հենց այդ թեման։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այն, անշուշտ, մեզ համար առանցքային է», - նշել է նախագահը։
Պուտինի խոսքով` այս ուղղությամբ կան բազմաթիվ նախաձեռնություններ, այժմ արդյունավետ երկխոսություն է ընթանում առաջատար գործընկերների հետ, մեծ է ապրանքաշրջանառության ծավալը, որոնցից շատերի հետ Ռուսաստանն աշխատում է Եվրազէս-ի և ՀԱՊԿ շրջանակներում։ Պուտինի տեսանկյունից վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ ամբողջ աշխատանքը դրական արդյունք է տալիս։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...