Ռուս գեղասահորդուհի Վալիևայի կասկածելի դոպինգ թեստի վերաբերյալ հրապարակումները՝ սպեկուլյացիա են. ՄՕԿ
ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը սպեկուլյացիա եւ բամբասանքներ է անվանել ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի կասկածելի դոպինգ թեստի վերաբերյալ մամուլում հայտնված հրապարակումները։
«Դուք հասկանում եք, որ ես չեմ մեկնաբանի այս թեմայով շահարկումները։ Այո, երեկ որոշ իրավական իրավիճակներ են ստեղծվել, բայց դա մեկնաբանելը տեղին չէ։ Դոպինգի հավանական դեպքը նույնպես ենթադրություն է»,- այսօր կայացած ասուլիսում ասել է Ադամսը: Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան երեկ մարզումները բաց թողնելուց հետո, այսօր նորից գնացել է մարզվելու։
Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, թե Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամ, 15-ամյա Կամիլա Վալիեւան օգտագործել է արգելված խթանիչ։ Սրա պատճառով էլ Ռուսաստանի գեղասահքի հավաքականի պարգեւատրման արարողությունը տեղի չի ունեցել: Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 10-ին կվիճարկվի մեդալների 8 հավաքածու։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Լոնդոնում 4 գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ. Սաակաշվիլի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը Վրաստանի նախկին նախ...