Իմ կնոջ հայրն ընդհանրապես կապ չունի գերզմանատան հետ. Հայկ Սարգսյանը
Այդ հրապարակումն այն աստիճանի սուտ և կեղծիք է, որ անգամ անհրաժեշտություն չեմ գտել անդրադառնալու: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով այն հրապարակմանը, թե իբրև իր աները խոչընդոտել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում:
«Իմ կնոջ հայրն ընդհանրապես կապ չունի գերզմանատան հետ, երբևէ չի էլ ունեցել և անգամ մեծ ցանկության դեպքում չէր էլ կարող խոչընդոտել: Ինքն էլ իմ նման համացանցից է իմացել, որ «ինքը խոչընդոտում է»,- ասել է պատգամավորը: Սարգսյանը շեշտելով՝ հարցի շուրջ խոսակցություն է ունեցել Թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանի հետ:
«Հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ են իմ անվան հետ կապում, ի՞նչ է տեղի ունեցել ընդհանրապես: Ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է. «Իմ համար է անակնկալ, թե ինչու են նման հրապարակում արել ու փորձել ձեր հետ կապել, ոչ ձեզ եմ ճանաչում, ոչ էլ ձեր աներոջը»»,- ասել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրև պատգամավոր Հայկ Սարգսյանի աները խոչընդոտել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դա...