Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փետրվարի 4-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 41-ամյա Բորիս Ավագյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով։ 2021 թվականի ապրիլին Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում վերջինիս կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար։
Համաձայն հաղորդագրության՝ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
ԱԻՊԾ-ն ընդգծել է՝ Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը «ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։
«Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», - ասված է եղել հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դա...