Ռուբեն Ռուբինյանը Փաշինյանի` Անթալիայի համաժողովին մասնակցելու լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում նախանշված Անթալիայի համաժողովին հրավիրված չէ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս պահի դրությամբ ես և պարոն Միրզոյանն ենք հրավիրված նշված միջոցառմանը, և, ինչպես բազմիցս ասել ենք, իրոք որոշում կայացված չէ։ Ինչը նշանակում է` կարող է գնանք, կարող է` չգնանք»,– ասաց Ռուբինյանը` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խոստանալով առաջինը տեղեկացնել որոշում կայացնելուց հետո։
«Կզանգեմ, Ձեզ կասեմ»,– ասաց նա։
Նշենք, որ Ռուբինյանն այս կերպ արձագանքեց Մանուկյանի այն դիտարկմանը, թե Հայաստանի` հստակ դիրքորոշում չարտահայտելու «դիվանագիտական խաղերը» Թուրքիան արդեն միջազգային հարթակներում ընդդեմ Հայաստանի է օգտագործում։
«Ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց»,– ասաց Մանուկյանը։
Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց.
«Ես չեմ հասկանում ձեր բարձրացրած հարցը, որ ասում եք` ուր եք գնում։ Իսկ ո՞վ ասաց, որ ինչ–որ տեղ գնում ենք»։
Հիշեցնենք` փետրվարի 4-ին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...