«Պուտինն ինձ ասաց, որ չի նախաձեռնի սրացում». Մակրոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ չի նախաձեռնի Ուկրաինայում հակամարտության սրում, դա կարևոր է, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկուշաբթի Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրանք տևել են ավելի քան հինգ ժամ։ Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երեկ մենք մտքեր փոխանակեցինք նախագահ Պուտինի հետ անվտանգության և ռազմական հարցերի շուրջ, նա ինձ ասաց, որ չի նախաձեռնի սրացում (Ուկրաինայում հակամարտությունը): Կարծում եմ, որ դա կարևոր է»,- ասել է Մակրոնը Կիևում Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
«Միջուկային զենք ունեցող տղա, որը չունի ընկերներ». Բայդենի կարծիքը համաշխարհային առաջնորդների մասին. NBC
Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեգնական հայտարարություններին, որոնք նա, իբր, արել է Ռու...